Գրական գարնանամուտ. Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսութան» իսպաներեն գրքի շնորհանդեսը

Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսութան» իսպաներեն գրքի շնորհանդեսը
Սույն թվականի ապրիլի 16-ին Սանտա Կոլոմայի Ավագ փոցոցում գտնվող գրադարանում կատարվեց Գրական գարնանամուտ շնորհանդեսի  (Primavera Literaria) բացումը:

Շնորհանդեսի մասնակիցները գրքերը ներկայացնելուց հետո կիսվեցին իրենց մասնագիտական փորձառությամբ, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

Մասնակիցները հնարավորություն ունեցան մոտիկից ճանաչել գրքերի հեղինակներին, մարդկանց, որոնք իրենց հրաշալի ստեղծագործություններով օգնում են մի պահ շեղվել իրականությունից, արտաքին աշխարհից և զգալ տարբեր ժամանակների շունչը:  Նրանք հնարավորություն ունեցան որպես հիշատակ ունենալ ներկայացված գրքերից` հեղինակային ստորագրությամբ:

Շնորհանդեսին նասնակցում էր նաև մեր հայրենակից Անի Խաչատրյանը, որը ներկայացրեց «Հայ գրականության տեսություն» (Antologia de la literatura armenia)  գրքի իսպանական հրատարակությունը:
Գիրք, որն ընդգրկում է հայ դասականներ Նար-Դոսի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Թումանյանի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ավելորդը», «Փողի համը», «Գիքորը», ինչպես  նաև Հայոց Պատմությանը և Հայ Գրականության պատմությանը վերաբերող էջեր:

Ուշադրություն. Մայիսի 6-ին, ժամը 19:30- ին Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսություն»  իսպաներեն գրքի շնորհանդեսը տեղի կունենա Սանտա Կոլոմայի Սալվադոր Կաբրե (Singuerlín) գրադարանում :

Հայ գրականության տեսութուն
Մանրամասը

Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios
Deja un comentario