Archive for abril 2019

Ararat paricipa en la fiesta de la serra d'en mena



Ապրիլի 12-ին Կատալոնիայի Սանտա Կոլոմա քաղաքում տոնախմբություն էր։ Այս տարի քաղաքապետարանը միջոցառմանը հրավիրեց նաև էմիգրացիայի մի չարք համայնքների ներկայացուցիչների՝ մասնակցելու համերգային ծրագրին, որի նպատակը բազմազգ Կատալոնիայի բնակչության էլ ավելի մերձեցման միտումն էր։ Միջոցառումը տեղի ունեցավ զբոսայգում, որտեղ առավոտվանից տիրում էր տոնական տրամադրությունը։ Որպես կանոն հայկական համայնքը միչտ էլ մասնակցում է նմանատիպ միջոցառուների և այնպիսի ծրագրերի, որտեղ հատկապես ներկայացվում է ազգային կուլտուրան։ Հայկական մասում Սանտա Կոլոմայի ՛՛Արարատ՛՛ասոցիացիայի ԱՅԲ Մեսրոպատառ կիրակնօրյա դպրոցի սաներն էին և հայկական համայնքի բազում ներկայացուցիչներ։ Դպրոցը ներկայացրեց հայերեն խմբակային մի երգ, ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանի ղեկավարմամբ։ Այնուհետ ելույթ ունեցավ նաև ուսուցչուհին և հայկական մեղեդին թևածեց զբոսայգում։ Հաջորդ ելույթյը դպրոցի սան Մանե Ալեքսանյանի ելույթն էր, որը ջութակով կատարեց Մոցարտ և արտասանեց հայրենասիրական մի բանաստեղծություն։ Սակայն ամենահուզիչը դեռ առջևում էր։ Բեմ բարձրացան հայուհի կանայք ու աղջիկներ և պարուսույց Մերրի Մանուկյանի գլխավորությամբ պարեցին ՛՛Լորկե՛՛ ազգագրական պարը․․․ Զուռնայի հզոր ձայնը և դհոլի ռիթմիկ զարկի տակ հայկական հաղթական պարը հայ համայնքին մեկ անգամ ևս ընձեռնեց հաղթողի բերկրանքը։












Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios