Ամբողջ ձայնով, աշխարհի լեզուներով - "Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում..." (տեսանյութ)

La lengua armenia se hace oír en Badalona
Անցած կիրակի` ապրիլի 17-ին Բադալոնայի (Բարսելոնա) Plaza de Vila հրապարակում տեղի ունեցավ Կատալունիայում հայտնի Sant Jordi տոնին նվիրված “Ամբողջ ձայնով, աշխարհի լեզուներով” (A pleno pulmón, letras del mundo) ասմունքի երեկո, որը կազմակերպել էր Օմնիում ` Լեզու –Մշակույթ –Երկիր կազմակերպությունը:
Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել Բադալոնայում ապրող տարբեր ազգերի (Արգենտինա, Պակիստան, Չինաստան, Աֆղանստան , Ուկրաինա և այլն) մշակույթն ու կուլտուրան: Մասնակիցները իրենց մայրենի լեզվով ներկայացնում էին որևէ ստեղծագործություն , իսկ նրա զույգընկերը նույն հատվածը ներկայացնում էր կատալերեն լեզվով:

Հայաստանը ներկայացնում էր Անի Կարապետյանը, որը հանդես եկավ Պարույր Սևակի “Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում” հանրաճանաչ ստեղծագործությամբ: Կատալերեն թարգմանությունը ներկայացնում էր Դանիել Գուտիերեսը, որը բոլորիս հուզեց իր պարզ, համարյա հայկական առոգանությամբ:
Անիին ներկալացնելուց առաջ, Մերտիքսել Օրտիզը հակիչճ խոսեց Հայաստանի, նրա պատմության, Պարույր Սևակի և իհարկե Մեծ Եղենի մասին, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ:
Երեկոն եզրափակվեց կատալանցի գրող Մարտա Պեսսարրոդոնայի “Poesia: una visió personal” պոեմով, որը մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր մայրենի լեզվով:

Publicado en Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios
Deja un comentario