Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց

Հայ ժողովուրդը, որի 2/3 բնակվում է Հայրենիքից դուրս, համաշխարհայնացման ներկայիս գործընթացների պայմաններում կանգնած է ազգային ինքնության մասնակի կամ ամբողջական կորստի վտանգի առաջ. արագանում է ուծացման գործընթացը, փակվում են հայկական դպրոցները, ավելանում են խառն ամուսնությունները:
Սփյուռքի շատ համայնքներում նկատվում է առաջնորդների միջին տարիքի աճ: Համայնքային առաջնորդների ծերացման հիմնական պատճառը սփյուռքահայ երիտասարդների հետաքրքրությունների շրջանակների ընդլայնումն է, իրենց առաջընթացի ապահովման հարցերը, հայապահպանության նկատմամբ հետաքրքրության նվազումը, համայնքում առաջատար դիրքեր գրավելու ցանկության և/կամ ունակությունների բացակայությունը, հայ ինքնությունից, հայկական արմատներից կտրված լինելը և հայ ազգային խնդիրներին ոչ ամբողջական տիրապետելը:
Այսօր արդեն հրատապ խնդիր է սփյուռքահայ երիտասարդության հետ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է սփյուռքահայ առաջնորդների ամառային դպրոց:
Ծրագրի նկարագրությունը և հայտի ձևին կարող եք ծանոթանալ ստորև կցված փաստաթղթերում`

Ծրագիր
Հայտադիմում

Հրաչյա Ասլանյան
Եվրոպայի Հայկական Միությունները Համակարգող Խորհուրդ
europedep@yahoo.fr,   europedep@mindiaspora.am,   europedep@gmail.com
Հեռ. 0037410 58 56 01 (112)
Բջջ. 0037491 61 00 77

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի Նախարարության Համահայկական
Ծրագրերի Վարչություն
http://www.mindiaspora.am/,   allarmenian@mindiaspora.am
Հեռ. 0037410585601 (117)

Publicado en , , Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios
Deja un comentario