Սովորում ենք գրել հայերե´ն

Ինչպես գիտենք, ճակատագրի բերումով, բազմաթիվ հայ մանուկներ բնակվում են հայրենիքից դուրս: Նրանք, ի տարբերություն իրենց հասակակիցների, զրկված են հայկական դպրոց հաճախելու և , որ ամենացավալին է, հայոց տառերը ճանաչելու և մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից:

Բարեբախտաբար, սփյուռքի հայկական համայնքները ամեն ինչ անում են, մեր լեզուն, մշակույթը պահպանելու համար: Գործում են հայկական դպրոցներ, որոնց հիմնական նպատակն է հայաճանաչ դարձնել մեր փոքրիկ հայրենակիցներին, ծանոթացնել նրանց մեր դարավոր պատմությանը, գրականությանը և մշակույթին:

Կատալունիայի Հայկական միության “Արարատ” դպրոցը մի քանի տարվա պատմություն ունի: Հայ մանուկները, մեծ հաճույքով են գալիս դասերին և մայրենի լեզուն սովորելու մեծ ցանկություն են ցուցաբերում:

Երեկ, կանանց միջազգային օրվա`մարտի 8-ի կապակցությամբ, փոքրիկները իրենց ուսուցիչների ` Անիի, Արմինեի և Անդրանիկի օգնությամբ, գեղեցիկ բացիկներ էին պատրաստել մայրիկներին նվիրելու համար: Անաստասիան, Անրին, Ասյան, Վարդուհին, Սուրենը, Եվան, Մարիան, Ռաուլը, Հովսեփը, Լիլին, Հարությունը և Ալբերտը իրենց դողդոջուն փոքրիկ ձեռքերով իրենց առաջին հայերեն բառերն էին գրել` ուղղած սիրելի մայրիկներին: Պետք էր տեսնել փոքրիկների երջանկությունը և հրճվանքը, բացիկները մայրինկերին նվիրելիս…

Նույն օրը երեխաները հրաժեշտ տվեցին նաև իրենց առաջին և շատ սիրելի ուսուցիչուհի Անիին: Փոքրիկները առանձին-առանձին իրենց սրտի խոսքն ասեցին սիրելի ուսուցչուհուն . բոլորն էլ անկեղծ էին ու հուզված:

Վերջում, Արարատ միության ներկայացուցիչները, ուսուցիչները, ծնողները և երեխաները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Անիին` իր կատարած հայրենանվեր ու անգնահատելի աշխատանքի համար:


Հեղինակ` Արմինե Ավետիսյան

Publicado en , Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios
Deja un comentario